Ոստիկանության օպեր Հ.Բ. երեկ ստացել է ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել. Ահազանգ

Մանրամասներ
Ոստիկան

Ահազանգեր եմ ստանում Ախուրյանի համայնքից.

Ըստ տեղեկությունների ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ. երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:

ՀՀ ոստիկանություն հերքեք կամ հաստատեք լուրը»,- հավելել է նա: