Ուկրաինայի փողոցներում բռնի մոբիլիզացիա է իրականացվում. Զելենսկին ասել է, որ դա սխալ է

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինայի հասարակական վայրերում հարկադիր մոբիլիզացիա է իրականացվում։

«Այո, կան դեպքեր, երբ զինկոմիսարիատների ներկայացուցիչները շրջում են փողոցներով ու փնտրում  զինկոմիսարիատներ չներկայացած տղաների... Արդյոք դա ճի՞շտ է, բացարձակապես ոչ, նրանք չպետք է նման բան անեն:

Դրա համար էլ մեր զինվորականներին ու պատգամավորներին խնդրեցի, որ երբ նրանք պատրաստեն մոբիլիզացիայի մասին օրինագիծը, զինվորական կոմիսարիատների աշխատակիցների համար հնարավոր չլինի շրջել փողոցներով և ծանուցագրեր տալ»,- ասել է Զելենսկին: