Պորտուգալիայի հավաքականը կարող է նվաճել Եվրո-2024-ի տիտղոսը. Ռոնալդու

Մանրամասներ
ֆուտբոլ

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է պորտուգալացիների հնարավորությունները ամռանը Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ում։

«Պորտուգալիան ունի հավաքական, որը կարող է նվաճել Եվրո-2024-ի գավաթն այնպես, ինչպես 2016-ի Եվրոպայի առաջնությունում։ Այն ժամանակ մենք ֆավորիտ չէինք համարվում։ Հիմա Պորտուգալիայի հավաքականին այլ կերպ են վերաբերվում։

Մենք պետք է մեկնենք տրամադրվածությամբ, որ կհաղթենք եւ պետք է հետապնդենք այդ նպատակը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Record-ը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Պորտուգալիայի մրցակիցները կլինեն Թուրքիան, Չեխիան եւ որակավորման անցումային փուլում ուղեգիր նվաճած եւս մեկ թիմ։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։