Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ

Մանրամասներ
խաչատուրով

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վճռաբեկ բողոք էր ներկայացվել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման ևդատախազությունն ակնկալում էր վճռաբեկից, որ այն նորից Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառի կալանավորումը։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը: