Բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին «պաշտպանական գիծ» են ստեղծում

Մանրամասներ
բալթյան

Էստոնիան, Լատվիան և Լիտվան համաձայնության են եկել Ռուսաստանի հետ սահմանին «պաշտպանական գիծ» ստեղծելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բալթյան երկրները պայմանավորվել են ստեղծել Բալթյան պաշտպանական գիծ արևելյան սահմանի երկայնքով։

Հրամայական է ժամանակն օգտագործել խելամտորեն՝ պաշտպանական պատրաստվածությունը բարելավելու համար», - ասվում է գերատեսչության X-ում:

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ այդ գծի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ օրը Ռիգայում՝ երեք հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից։

«Պաշտպանական տարբեր կառույցներից բաղկացած պաշտպանական գոտի» ստեղծելու նպատակը կլինի «զսպել և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանել ռազմական սպառնալիքից»։