Իր տատի ու պապի շիրմին այցելած 47-ամյա կինը հանկարծամահ է եղել․ Shamshyan.com

Մանրամասներ
1

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է քաղաքացու մահը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Գայանե Պ.-ն է, ով այցելել է իր տատիկի ու պապիկի գերեզմանին, որտեղ էլ կամ հանկարծամահ է եղել, կամ ցրտահարվել։