Իրավիճակը մարտի դաշտում չափազանց բարդ է. երբևէ չպետք է թերագնահատենք Ռուսաստանին. Ստոլտենբերգ

Մանրամասներ
ուկրաինա

Իրավիճակը մարտի դաշտում չափազանց բարդ է. ռուսներն առաջ են շարժվում ռազմաճակատի տարբեր ուղղություններով. այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Եվ ուկրաինացիների մեծ հակահարձակումը, որը սկսել էր անցած ամառ, չի տվել այն բոլոր արդյունքները, որոնց հույսը բոլորն ունեին: Հիմա մենք տեսնում ենք՝ ինչպես է Ռուսաստանը զենք կուտակում, անօդաչուներ է գնում Իրանից, Իրանի օգնությամբ անօդաչուների արտադրման գործարան է կառուցում և ի հավելում սրան՝ զինամթերք և բալիստիկ հրթիռներ է ստանում Հյուսիսային Կորեայից: Բացի այդ, Ռուսաստանը ցուցադրել է հարձակումների նկատմամբ բարձր դիմադրողականություն: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ուժեղ ճնշում է գործադրում և սա շատ լուրջ է: Մենք երբևէ չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,-ասել է Ստոլտենբերգը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այնուհանդերձ՝ լավատեսություն տեղ կա: Նա հիշեցրել է, որ երբ երկու տարի առաջ ՌԴ-ն ներխուժեց Ուկրաինա, շատ փորձագետներ կարծում էին, որ մի քանի օրում Կիևը կգրավվի, մի քանի շաբաթում էլ՝ ամբողջ Ուկրաինան:

«Բայց դա տեղի չունեցավ. տեղի ունեցավ հակառակը: Ուկրաինան դիմադրեց և տարբեր ուղղություններում տարածքներ ազատագրեց... ՌԴ-ի պարտությունն այն է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդ չեն վստահում  Ռուսաստանին, ցանկանում են Արևուտքի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի մաս դառնալ... Ուկրաինային օգնելն ու աջակցելը բարեգործություն չէ, այլ ներդրում է մեր սեփական անվտանգության մեջ»,-եզրափակել է Ստոլտենբերգը: