Ուկրաինայի իշխանությունները համաձայն չեն հակամարտության սառեցմանը

Մանրամասներ
երմակ

Ուկրաինայի իշխանությունները համաձայն չեն հակամարտության սառեցմանը:

Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

«Այս նախագահը (Վլադիմիր Զելենսկին), նրա թիմը, մենք երբեք չենք համաձայնել և չենք ընդունել հակամարտության որևէ սառեցում։ Դա անընդունելի է ուկրաինական հասարակության և, իհարկե, նախագահի և նրա թիմի համար»,- ասել է նա։