Վաղարշապատում թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Նշանակվել է ԴԲՓ

Փետրվարի 19-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի 5 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, տանը` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: