Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, բայց սա էլ կանցնի, համոզված եմ

Մանրամասներ
շարմազանով

Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։

Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:

Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:

Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:

Սրանք Արցախն են հխնձնել ու հայաթափել,հանձնել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։

Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:

Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:

Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են,երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:

Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք:

Էդուարդ Շարմազանով