Շվեյցարիայում ձնահյուսի տակ մարդիկ են մնացել

Նրանցից 4-ին հնարավոր է եղել փրկել, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Շվեյցարիայի Կրան-Մոնտանա հանգստավայրի լանջերին մի խումբ դահուկորդներ հայտնվել են ձնահյուսի տակ։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Վալե կանտոնի ոստիկանությունը հայտնել է, որ ձյան տակ է մնացել մի քանի մարդ․ տեղի իշխանությունների տեղեկություններով 10-15 մարդ։ Նրանցից 4-ին հնարավոր է եղել փրկել, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ձնահյուսը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ տեղական ժամանակով 14-ի մոտերը։ Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ ուղղաթիռներով ու շներով։