Լեդի Գագան չեղարկել է նշանադրությունը

Երբեմն հարաբերություններն ավարտվում են առանց որեւէ դրամատիկ պատմության

32-ամյա հայտնի երգչուհի Լեդի Գագան չեղարկել է նշանադրությունը 49-ամյա Կրիստիան Կարինոյի հետ։ Բաժանության մասին լուրերը պտտվում էին բավական վաղուց, իսկ «Գրեմմի» մրցանակաբաշխությանն աստղը հայտնվել էր առանց նշանադրության մատանու։ Մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալուց հետո նա իր ելույթում եւս չէր հիշատակել սիրելիի մասին։

People-ի տեղեկություններով՝ երգչուհին հաստատել է բաժանության մասին լուրերը: Զույգի հարաբերությունները պարզապես չեն ստացվել։ Ինչպես հայտնել է աղբյուրը, «երբեմն հարաբերություններն ավարտվում են առանց որեւէ դրամատիկ պատմության»:

բտգվռֆցեդս