«Մի ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի չափ մարդ է տեղավորվում». Ավինյանի «յուրօրինակ» հաշվարկը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ամսական 12-13 հազար դրամ ավտոկայանատեղիի համար վճարելը, իհարկե, կխփի քաղաքացու գրպանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց ացագանու «Ազռային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորսյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների (կարմիր գծեր) վճարը տարեկան 12 հազարից 160 հազար դարձնելու նախագծին:

«Ես անձամբ մեծ հաճույքով մասիվից մեքենայով կենտրոն չեմ գա, բայց ոնց չգամ, երբ տրանսպորտն արդեն լիքն է: Դուք պրակտիկ չեք տեսել՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ եք շտապում: Օրինակ, կարելի է «Հրազդան» մարզադաշտի կողքը լավ ավտոկայանատեղի կազմակերպել, այնտեղից մեր բնակչությունը ոտքով սիրում է քայլել, ոտքով Հրազդանի կիրճով կգա կենտրոն: Բայց դուք Հրազդանի կիրճի թունելը կեղտոտ է, հոտ է գալիս: Ինչո՞ւ եք սկսում հեշտ տարբերակից: Համակարգային լուծում պետք է տալ: Մենք կտրականապես դեմ ենք այս օրինագծին»,-ասաց Թորոսյանը՝ կոչ անելով քվեարկության ժամանակ չգրանցվել, որ նախագիծը չանցնի:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ համակարգային փոփոխությունները դժվար որոշումների գնալ են ենթադրում, եւ սա դրանցից մեկն է. «Մենք հաջորդ տարի մոտ 200 նոր ավտոբուս ենք ունենալու, առաջին 30-ը՝ հունվարին, ավտոբուսային հավելյալ գծեր են լինելու, հավելյալ ավտոկայանատեղիներ են լինելու, որոնցից 4-ը արդեն նախատեսված են տարբեր վայրերում, միասնական տոմսային համակարգ է լինելու, 660 ավտոբնուսներում արդեն դա ներդրված է, հաջորդ տարվա սկզբին քննարկելու ենք համակարգի ներդրումը:

Երեւանի կենտրոնում պիկ ժամին ավտոմեքենայով շրջելիս ի՞նչ զգացողություն ունեք: Երեւանի կենտրոնը պետք է որոշակիորեն անհատական մեքենաներից պետք է բեռնաթափենք: Մեր մի ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի չափ մարդ է տեղավորվում: Այս որոշումը բավարար չի լինելու ամբողջական բեռնաթափելու համար: Գալու ենք նոր սահմանափակումների մասին քննարկումներ ունենալ»,-ասաց Ավինյանը:

Արամ Թորոսյանը վստահություն հայտնեց, որ Երեւանի կենտրոնում մեքենաների թիվը չի պակասելու, ուղղակի ավելի շատ են վճարելու: