«Որևէ բան ավարտված չէ. չեն բացառվում Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ». Սուրեն Մանուկյան. VIDEO

Մանրամասներ
սուրեն

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի համար բացվել էր գործողությունների «պատուհան», որն էլ նա շատ լավ օգտագործեց։ Չգիտեմ՝ օգտագործեց իր հաշվարկներից ելնելո՞վ, թե՞ լավ խորհրդատուներ ունենալով, բայց ամեն դեպքում իրենք լավ հասկացան, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ միջազգային կազմակերպություն չի խառնվելու իրենց գործողություններին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով Արցախում սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդած օրերին բնակչության բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը չկանխելու պատճառներին։

Նրա բնորոշմամբ, այստեղ միջազգային հանրության շահն այն էր, որ չէր ցանկանում ներգրավվել կոնֆլիկտի մեջ։

«Մենք շատ զգոն պետք է լինենք, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք մտածում էին՝ Արցախը տվեցինք, հանգիստ կապրենք, ուզում եմ այդ մարդկանց մտածողությունը փչացնեմ, քանի որ որևէ բան ավարտված չէ։ Չի բացառվում, որ մենք կտեսնենք Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ։ Հանգիստ ապրելու մասին մենք գոնե տեսանելի ապագայում պետք է մոռանանք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։

Ավելին՝ տեսանյութում.