Թուրքիայում մարդատար ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի. կան զոհեր և վիրավորներ

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքում մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է CNN Turk-ը։

Մարզ են ուղարկվել առողջապահական, ոստիկանական, ժանդարմերիայի ու հրշեջ խմբեր։

Վթարը տեղի է ունեցել Շանլիուրֆա մայրուղուց Գազիանթեփի ուղղությամբ ելքի մոտ։ Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի և անձրևի պատճառով: