Ես չեմ շտապում. Թրամփ

ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային փորձարկումներ չեն կատարվում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես առանձնապես չեմ շտապում: ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային փորձարկումներ չեն կատարվում: Առայժմ փորձարկումներ չկան, ես չեմ շտապում… Ես խիստ ժամկետներ չունեմ: Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան եւ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ (Չեն Ունն) ինչ-որ շատ դրական բան են մտադրվել: Եվ մենք շուտով դա կիմանանք»,- նշել է նախագահը:

ՆՎերջինս շատ գրավիչ է որակել ամերիկա-հյուսիսկորեական առաջիկա գագաթնաժողովը, որի շնորհիվ, նրա խոսքով՝ «շատ բան կարող է տեղի ունենալ»:

Թրամփը նաև նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ:

Թրամփն ընդգծել է, որ փետրվարի 19-ին արդեն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, որի ընթացքում քննարկել է ԱՄՆ – ԿԺԴՀ առաջիկա գագաթնաժողովը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ փետրվարի 20-ին այդ նույն հարցը կքննարկի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: