Համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում պաշտոններ զբաղեցնող սեռական փոքրամասնությունների մի ընդարձակ ցուցակ

Ժամանակին խոսվում էր, որ նմանատիպ ցուցակների են տիրապետում նաեւ արդեն նախկին իշխանությունները

«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձեւավորել այլակարծություն եւ արեւմտյան արժեքներ:

Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը:

«Փաստի» տեղեկություններով, վերջերս կազմվել եւ համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում եւ կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ:

Մեր տեղեկությունների համաձայն, նպատակը պարբերաբար «սլիվների» վտանգի շնորհիվ այդ անձանց առավել վերահսկելի ու հնազանդ պահելն է: Հայաստանում դեռեւս մարդիկ գաղտնի են պահում իրենց նմանատիպ սեռական կողմնորոշումը, եւ նման ինֆորմացիաների հրապարակումը կարող է ճակատագրական լինել:

Ժամանակին խոսվում էր, որ նմանատիպ ցուցակների են տիրապետում նաեւ արդեն նախկին իշխանությունները: Չի բացառվում, որ տեղեկատվական պատերազմներում այդ «սլիվները» լինեն երկու ցուցակներից միաժամանակ՝ սինխրոն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: