Հայաստանի կառավարիչները չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի ստորագրվող փաստաթղթից․ Սերժ Սարգսյան

Մանրամասներ
սերժ

ՀՀ երորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ անդրադառնալ «Խաղաղության պայմանագրի»-ին՝ պատճառաբանելով, թե  տեղյակ չէ պայմանագրի կետերից։

Դիտարկմանը, թե պայմանագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ իշխանությունն արդեն հայտարարել է, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, Սերժ Սարգսյանը նկատեց․ «Ես որևէ հստակ հայտարարություն չեմ լսել։

Պայմանագիրը փաստաթուղթ է,  որը հնարավոր է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա։ Բայց պայմանագիրը փաստաթուղթ է, որը պետք է ուսումնասիրել և հասկանալ»։

Նրա կարծիով՝  Հայաստանի կառավարիչների գործելաոճն է փաստաթղթի մասին ոչինչ չհանրայնացնելը։

«Դուք հիշո՞ւմ եք մինչև 2018 թվականը որևէ լուրջ պայմանագիր գաղտնի ստորագրված լինի։ Չի եղել այդպիսի բաներ։

Հայ- թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերից, Լեռնային Ղարաբաղի շուրջ փաստաթղթերից հանրությունը տեղյակ է եղել։ Այս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»։

Հարցին՝  իշխանությունը ձեզ մեղադրում է նրանում, որ տարիներ շարունակ մի բան եք բանակցել, բայց հանրությանն այլ բան եք ներկայացրել, Սարգսյանն արձագանքեց․ «Ո՞վ է ասում, Ձեր մասին էլ կարող են շատ բան ասել, դա իրականությո՞ւն է»։