Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Մանրամասներ
արցախի նախագահներ

Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

«Բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան: Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանը ապօրինի Բաքվում է պահում Արցախի նախկին ղեկավարությանը: