Արգենտինայում իրավիճակը կրիտիկական է և մոտ ժամանակներս էլ ավելի կվատթարանա. Արգենտինայի նախագահ

Մանրամասներ
Խավիեր Միլեյ

Արգենտինայում իրավիճակը կրիտիկական է և մոտ ժամանակներս էլ ավելի կվատթարանա, բայց հետո աճի ճանապարհ կձևավորվի, հայտարարել է երկրի նոր նախագահ Խավիեր Միլեյը:

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ «քաղաքական կաստան երկիրը դրել է խորը ճգնաժամի եզրին»: Ուստի նոր իշխանությունները պետք է արագ գործեն։

«Արգենտինայում իրավիճակը կրիտիկական է: Կարճ ժամանակում Արգենտինայում իրավիճակը կվատթարանա, բայց հետո կտեսնենք բարելավումներ, որոնք ամուր կլինեն», - ասել է Միլեյը։