Թարգեք անիմաստ խոսելը և պատրաստվեք ընտրությունների

Մանրամասներ
նիկոլ ընտրություն

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե առաջիկայում լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, պետք է անպայման մասնակցել, բայց....

Ընդդիմությունը պետք է գոնե էս անգամ հասկանա, որ եթե միասնական մեծ կոալիցիայով չմասնակցի ընտրություններին, որևէ արդյունք չի լինելու:

Չմասնակցելը բերելու է զրո արդյունք և մարգինալացում: Երևանի ընտրությունները ապացուցեցին, որ չմասնակցելով դու քեզ դուրս ես դնում քաղաքական օրակարգերից:

Հիմա միայն թե չասեք, որ Նիկոլի հետ ընտրության գնալ չի լինի ու միայն թե չասեք, որ փողոցով եք իշխանություն փոխելու` գնացքը վաղուց գնացել է «թաղման բյուրոների» «հուժկու կոմիտեների» և նմանատիպ բոլոր բոլորների համար:

Ստացվում է, որ նույնիսկ ընտրության գնալու ամենա եռանդուն քննադատները վերջում իրենք են քարոզելու ընտրությունների գնալը, ուղղակի հիմա չեն ուզում դա անկեղծ ասել, քանի որ իրենք չեն օրակարգ թելադրում և եթե հիպոթետիկ նրանք չգնան, կգնան մյուսները:

Այո ստացվում է, որ չգնացողները կլինեն ավելի քիչ և կընդգրկվեն մարգինալ ուժերի ոչ այդքան երանելի կազմում:

Այնպես որ թարգեք անիմաստ խոսելը և պատրաստվեք ընտրությունների, անկախ նրանից թե դա` երբ կլինի: Չմասնակցեք՝ ուրիշները հաստատ կմասնակցեն:

Իսկ ինչպես ռուսն է ասում՝ «свято место пусто не бывает»»։