ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին

Մանրամասներ
Օֆելյա Մկրտչյան

Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում հրաձգության ժամանակ մի քանի աշակերտի իր մարմնով փակած  ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանին  առաջարկում են բնակարան նվիրել և երեխաներին փրկելու համար մեդալ շնորհել: գրում է SHOT-ը։

Օֆելյա Մկրտչյանը կենսաբանության դաս էր վարում, երբ 14-ամյա Ալինան մտել է  դասարան և սկսել կրակել իր դասընկերների վրա։ Ուսուցչուհին, վտանգելով սեփական կյանքը, պաշտպանել է աշակերտներին՝ նրանց փակելով իր մարմնով և փրկել նրանց կյանքը։

Հասարակական ակտիվիստները խնդրում են ուսուցչուհուն տալ «Փրկելու համար» մեդալ, ինչպես նաև դիտարկել նրան պետությունից բնակարանով շնորհելու հնարավորությունը։

1