Ադրբեջանի «սպեցնազը» փախստականի անվան տակ ՀՀ կգա, թուրքը հիմար չէ, որ «վերադարձի» պահանջ է քաշում

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստան փախստականների վերադարձի մասին խոսելով Ալիևը «բազար» է անում։ Դեմքները փոխած «սպեցնազից» կգան Հայաստան, իբր փախստական են, բայց դա փոքր թիվ կկազմի, մեր ԱԱԾ-ն էլ քնած չէ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Ինչպե՞ս են ադրբեջանցիներն այստեղ ապրելու հայ ոստիկանի, զինվորի, հարևանի կողքին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ նրանք երեք տարվա մեջ չկարողացան Արցախը բնակեցնել, հիմա խոսում են 140 հազարի մասին»։ 

Անդրադառնալով Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք գնելու Հայաստանի պայմանավորվածություններին` Վարդանովը նկատեց, որ Թուրքիան չի կարող խանգարել այդ հարցում և պետք չէ նրա դերը ՆԱՏՕ-ում գերագնահատել, ՆԱՏՕ- ում լուրջ «ասողներ» կան, եթե խնդիր են դրել, որ Հայաստանին զենք պետք է տան, Թուրքիան կամ Վրաստանը չեն կարող ընդդիմանալ։

«Բաստիոնները» թեթև, միջին պաշտպանվածության զրահամեքենաներ են, 30 հատը մեծ քանակ չէ, մենք այստեղ կարող էինք 4-5 անգամ էժան սարքել, այդ որոշումը պետք է ռազմաքաղաքական հարթության մեջ դիտարկել, այն ավելի շատ քաղաքական որոշում է»,- ավելացրեց նա։ 

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում: