Ռուսաստանը փորձում է ոչնչացնել ուկրաինական պետականությունը. Պորոշենկո

Նպատակը՝ երկրորդ ԽՍՀՄ ստեղծելն է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ոչնչացնել ուկրաինական պետականությունը, ինչը հաստատվում է Ազով-սևծովյան ավազանում ռուսական կողմի գործողություններով: Այս մասին գրում է pravda.com.ua-ն:

«Կրեմլի նպատակն է ոչնչացնել ուկրաինական պետականությունը և, այսպես կոչված, երկրորդ ԽՍՀՄ ստեղծել: Դուք շատ լավ գիտեք՝ ինչ է Խորհրդային Միությունը, ինչ է Վարշավայի դաշինքը. այդպիսին է այն անցյալը, որից եկել ենք, և միայն մեր արդյունավետ գործողությունները, միայն մեր համերաշխությունը կօգնեն, որ այդ տխուր ժամանակները ետ չգան»,- ասված է նախագահի պաշտոնական կայքում:

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Դոնալդ Տուսկին աջակցության համար, իսկ Տուսկն իր հերթին նշել է, որ Ուկրաինայում բարեփոխումներն արդյունավետ են: