Պուտինն այցով ժամանեց Սաուդյան Արաբիա

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ կվարի թագաժառանգ արքայազն, Նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

Ռուսաստանի առաջնորդը Էր-Ռիադ է ժամանել, երբ արդեն մութն ընկել էր. այսօր ավելի վաղ Պուտինը այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը իջել է ինքնաթիռի աստիճաններով, բազմաթիվ ձեռքսեղմումներ է փոխանակել և հակիրճ զրուցել դիմավորող պատվիրակության հետ, որից հետո նստել է մեքենան և բանակցությունների համար մեկնել Ալ-Յամամա թագավորական պալատ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանդիպմանը նախատեսվում է քննարկել առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցությունը, բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։ Դիտարկվելու են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկ հարցերին։