Տնտեսագիտականի ռեկտոր Դիանա Գալոյանի՝ ԱՄՆ-ում գողություն անելու լուրի հետքերով ԿԳՄՍՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը ԱՄՆ-ում գողություն անելու մեջ է մեղադրվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց՝ արդյո՞ք ինքն ուսումնասիրել է գործը։

Անդրեասյանն ասաց, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են դրանք․

«Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։

Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»։