ԱՄՆ-ը օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող էթնիկ հայերին․ Բլինկեն

Մանրամասներ
բլինկեն

ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքի մեջ գտնվող տարբեր մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի հարգանքի տուրքի արարողությանը, որի ժամանակ արժանացել է 2023 թվականի Գլոբալ առաջնորդության մրցանակի։

«Ամբողջ աշխարհում կան մարդիկ՝ լինեն դրանք էթնիկ հայեր, ռոհինջաներ թե սուդանցիներ և այլք, որոնք օգնության կարիք ունեն. մենք ցանկանում ենք երաշխավորել, որ ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», - ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը թեմային անդրադարձել է Կոնգրեսում լրացուցիչ արտակարգ ֆինանսավորման փաթեթի շուրջ ընթացող քննարկումների համատեքստում. փաթեթը ներառում է ֆինանսական աջակցություն Ուկրաինային, Իսրայելին, ինչպես նաև՝ ֆինանսավորում տարբեր հումանիտար նպատակների համար։