Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը մինչև 1918թ. երբեք չի եղել և չի ունեցել ինքնություն. Ոսկանյան

Մանրամասներ
ալիև

Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր երկիրը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» չէ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի նաև դրա ավանդույթ։

Պատմական և իրավական լեգիտիմության առումով բացարձակորեն խոցելի այս կազմավորումը գոյացել է հայության, իրանական և կովկասյան ժողովուրդների բնիկ տարածքների վրա օսմանյան սվինների միջոցով, ցեղասպան ծավալապաշտական քաղաքականության և պանթյուրքական այլատյաց գաղափարախոսության հետևանքով։

Հետևաբար, խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ դաշտում են»։