ՀՀ և ՌԴ ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ խնդիրների հրատապ լուծման նպատակով

Մանրամասներ
բեռնատար

Հայաստանի և Ռուսաստանի բուսասանիտարական ոլորտում իրավասու մարմինների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով:

Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։