ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին. Լևոն Զուրաբյան

Մանրամասներ
լևոն

ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ նաև Ռուբեն Վարդանյանին:

Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար նրանք որևէ գործ չեն անում, որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին: Նիկոլ Փաշինյանն ինչու պետական մակարդակով չի պահանջում այդ մարկանց ազատումը: Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համատեղ են աշխատում, Ալիևն այսօր օգնում է Փաշինյանին: Նա իր քաղաքական հակառակորդներից ում կարողանում է Հայաստանում է բանտարկու, մի մասին էլ Ալիևն է իր վրա վերցրել», - նկատեց նա։

ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ այս իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց սկսելը։

«Այն նվաճումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ամբողջ աշխարհին, մեր հանրությանը, իբր, ժողովրդավարության առումով ունենք նվաճումներ, սա բացարձակ կեղծիք է, այս իշխանություններն իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն ընդդիմադիր որևէ իշխանությանը հանդուրժել ՀՀ-ում: Ուզում են անվերահսկելիրոեն թալանել երկիրը, ուրիշ բացատրություն չկա»,-ասաց նա։