Ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու ու թող փորձեն ինձ կանգնեցնել. Արսեն Թորոսյան

Մանրամասներ
արսեն թորոսյան

Ես արդեն մեկ տարի է, որ ՆԳՆ-ից պահանջում եմ, որ այն բոլոր պաշտոնյաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում իրենց մեքենաների վրա, որոնք ի դեպ, ես եւ պարոն Գաբրիելյանն (ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյան-խմբ) էլ կարող ենք դնել մեր մեքենաների վրա, որն առավելություն է տալիս մյուս վարորդների նկատմամբ, էդ դնողները թող մեզնից ավելի լավ, կամ ավելի բարձր չլինեն:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա թվարկեց, թե որ պաշտոնյաներին սպասարկող մեքենաներն են օրենքը շրջանցելով երթեւեկում այդպիսի փարոսիկներով մեքենաներով. Դրանք են ՀՀ դատախազին, ՔԿ նախագահին, ԲԴԽ նախագահին, ԿԲ նախագահին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենաները, որոնք իրավունք չունեն կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ կրել, բայց այդպես է շրջում:

«Ամենատարօրինակը, այնքան է այս միտումը տարածվել, որ արդեն դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաներն են այդպես շրջում. «ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան ինչ իրավունք ունի կրել կարմիր-կապույտ ռկայծող փարոսիկներ: ՌԴ դեսպանին սպասարկող մեքենան: Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում շատ օրինակելի վարքագիծ են դրսեւորում եւ ես ակնկալում եմ, որ իրենք էլ մեր երկրում օրինակելի վարքագիծ դրսեւորեն:

Ես հիմա հրապարակային ասում եմ՝ եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու ու թող փորձեն ինձ կանգնեցնել»,-ասաց նա: