Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես խոսքի և գործի մարդ, որը միշտ բարեխղճորեն կատարում է իր խոստումները, բայցև կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր նույն կերպ չեն վարվում։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Նազարբաևը, որը դարձել է անկախ Ղազախստանի առաջին նախագահը, ղեկավարել է երկիրը գրեթե 30 տարի և պաշտոնից հեռացել է 2019 թվականի մարտի 20-ին, այս մասին գրել է իր հուշագրությունում:
Նախկին նախագահի հուշերի գիրքը երկրում վաճառքի է հանվել դեկտեմբերի 1-ին։
Գիրքը, որը վերնագրված է «Իմ կյանքը. կախվածությունից դեպի ազատություն», բաղկացած է 694 էջից։ Նրանցից յուրաքանչյուրը նվիրված է հեղինակի անձնական կյանքից կամ քաղաքական կարիերայից առանձին իրադարձության։
«Պուտինն իր խոսքի տերն է: Մեր միջև երբեք չասված խոսքեր կամ թյուրիմացություններ չեն եղել: Նա միշտ և բարեխղճորեն կատարում է իր գործընկերներին տված խոստումները: Նա նաև ունի այս հատկանիշը. նա կարող է սառել ու երկար ժամանակ չջերմանալ այն պետությունների ղեկավարների և այլ մարդկանց նկատմամբ, որոնք տեր չեն կանգնում իրենց խոսքին և չեն կատարում իրենց պարտավորությունները», - գրել է Նազարբարև։
«Բայց ես ականատես եմ եղել, թե ինչպես է Պուտինը կատարել իր խոստումը, թեև թվում էր, թե դա Ռուսաստանի օգտին չէ: Ես գիտեմ, որ նա հավատարիմ է ընկերությանը: Մարդկային այս հազվագյուտ հատկությունները, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում պետությունների ղեկավարների շրջանում, հարգանք և վստահություն են ներշնչում»,- նշել է Ղազախստանի նախկին նախագահը։
0Comments