Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։

ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: