«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա

Մանրամասներ
անալենա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram ալիքում պատասխանել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բարբոքի այն հայտարարությանը, ըստ որի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գալիս է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստերի սենյակ, երբ ինքն է խոսելու, այլ ոչ թե մյուսներին լսելու համար։

«Ասեք Անալենային, որ Նախարարների խորհրդում բոլոր ելույթները հեռարձակվում են առցանց, և դուք կարող եք լսել բոլորին աշխարհի ցանկացած կետում:

Իսկ ահա ելույթ ունենալ կարող եք միայն դահլիճում գտնվելու ժամանակ։

Չգիտես ինչու, մեկ տարի առաջ նրան չէր հետաքրքրում, որ Սերգեյ Լավրովն ընդհանրապես չհայտնվեց դահլիճում, քանի որ Լեհաստանի նախագահությունը հանդիպման հրավեր չէր ուղարկել Ռուսաստանին։ Ափսոս, որ նա ավելի վաղ չէր ասում, որ այդքան ցանկանում է դահլիճում հիանալ Լավրովով։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները, հասկանալով նրա տխրությունը, չէին խանգարի ռուսական պատվիրակությանը ժամանել միջազգային»,- գրել է Զախարովան։