ԱՄՆ-ն ՀՀ-ում լրագրողական գերազանցության կենտրոն է ստեղծում լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնում

Մանրամասներ
զլմ

Հայաստանի ամերիկյան համալսարանը և Վաշինգտոնի նահանգային համալսարանը ստորագրում են փոխըմբռնման հուշագիր՝ Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին։

Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում․ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: