Ռուսական Wildberries–ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը։
Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, գրում է Shot տելեգրամյան ալիքը։
Հրապարակման համաձայն՝ նախկինում վերադարձի արժեքը կազմում էր 50-ից 100 ռուբլի՝ մեկ ապրանքի համար։
Պարզվում է, որ այժմ ապրանքի վերադարձի գինն աճել է մինչև 200 ռուբլի:
Հայտնի է դարձել նաև, որ մինչև 100 ռուբլի արժողությամբ ապրանքները չեն կարող վերադարձվել, քանի որ դրանց արժեքը հավասար է վերադարձի գնին։
0Comments