Հնդկաստանի օդուժի երկու ինքնաթիռներ են բախվել երկրի հարավ-արևմուտքում

Օդաչուները կատապուլտվել են եւ չեն տուժել

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Սուրիա Կիրան» ավիախմբի երկու ինքնաթիռներ են բախվել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակայի նահանգում բարձրագույն նավավարման ֆիգուրներ կատարելիս: Այդ մասին հայտնել է ANI լրատվական գործակալությունը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հնդկական գլխավոր ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսին՝ Aero India 2017-ին նախապատրաստվելու ժամանակ:

Օդաչուները կատապուլտվել են եւ չեն տուժել, հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը: