Եվլախի բազայում Ադրբեջանն այժմ ունի առնվազն 41 ինքնաթիռ․ Ֆոտո

Մանրամասներ
Եվլախի բազայ

Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում խորհրդային արտադրության «Aн-2» ինքնաթիռների բազա է կառուցում։

Նշվում է, որ ավիաբազայում՝ սահմանից ընդամենը 150 կմ հեռավորության վրա, այժմ առնվազն 41 ինքնաթիռ կա:

Ըստ Aerospace Intelligence-ի՝ նախկինում էսկալացիաների ժամանակ Ադրբեջանի կողմից նման ինքնաթիռներն օգտագործվել են հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բացահայտելու համար։

Ադրբեջանի զինված ուժերը կրակային վարժանքներ է անցկացրել, որոնց ընթացքում, ըստ երկրի ՊՆ հաղորդագրության, Սու-25ՄԼ տեսակի ինքնաթիռներից 250 և 500 կիլոգրամանոց այսպես կոչված «խելացի ռումբերով» հարվածներ են հասցվել ցամաքային թիրախների:
Գերատեսչության տվյալով՝ «բոլոր թիրախները ոչնչացվել են ճշգրիտ հարվածներով»:

Ռումբերի տեսակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։