Իրանը կներգրավվի՞ ռազմական բախման մեջ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսիա սկսեն Սյունիքի ուղղությամբ․ Hetq.am

Մանրամասներ
իրան էրդողան ալիև

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, Իրանը բազմիցս հայտարարել է իր «կարմիր գծերի» մասին: Ըստ Ձեզ՝ Իրանը կներգրավվի՞ ռազմական բախման մեջ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսիա սկսեն Սյունիքի ուղղությամբ: Ո՞ր դեպքերում Իրանը կարող է հետ կանգնել իր հրապարակային կոշտ հայտարարություններից եւ համագործակցության գնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

-Նախ միամտություն է կարծել, թե Իրանը հանուն Հայաստանի պատերազմ կվարի Ադրբեջանի, առավել եւս՝ Թուրքիայի դեմ: Եվ միամտություն է կարծել, թե դա անելուց հետո մեզ կվերադարձնի մեր կորցնելիքը: Չի՛ պատերազմի (աչքներիս առաջ Գազայի «կարմիր գծերի» օրինակն է), իսկ եթե ներգրավվի, ապա նաեւ մեր տարածքների հաշվին… Այս հարցին խորիմաստ պատասխան պիտի տամ. շուրջ 200 տարի առաջ Պարսկաստանն այս տարածքները հանձնել է Ցարական Ռուսաստանին, եւ նրա համար վերջնարդյունքում ընդունելի կլինի կա՛մ իրեն վերադարձը (ռուս-պարսկական պայմանագրի չեղարկում), կա՛մ ռուսական ազդեցության պահպանումը, այդ թվում՝ Ադրբեջանի ձեռամբ Հայաստանի վրա հարձակմամբ: Սրանցից բացի այլ տարբերակների հնարավորությունը բացառելու անհրաժեշտությունը միայն կարող է Թեհրանին ստիպել իր զորքով պաշտպանել «կարմիր գծերը»: Այսինքն՝ եթե 200-ամյա պայմանագիրը ցարն անտեսի, ապա միայն այդ դեպքում Իրանը կանցնի Արաքսը, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածում:

Ի վերջո, պետք է դիտարկել երկու հավանական վարկած. Հայաստանի դեմ հարձակումը կա՛մ տեղի կունենա՝ նպատակ ունենալով պատերազմի մեջ ներքաշել Իրանին, կա՛մ մինչ այդ հարձակումն Իրանին «կլռեցնեն»: Այս պահին, կարծես, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ռուսաստանն իրանական կողմի հետ աշխատում են «լռեցնելու» ուղղությամբ՝ գրավիչ առաջարկներ անելով: Դրանք կարող են լինել այլ տարածաշրջաններում կարեւոր փոխհատուցումների տեսքով, կամ ինչպես Էրդողանն է Իրանին առաջարկել՝ նրա էներգակիրներն իր տարածքով Եվրոպա հասցնելը, Իրաքի ու Սիրիայի տարածքով Միջերկրական ծով ելքի իրանական ծրագրերին չխոչընդոտելը եւ այլն: Սրանք ես անվանում եմ «առաջարկ-սպառնալիքներ»՝ հաշվի առնելով Էրդողանի մեկ այլ հայտարարություն «Զանգեզուրի» թեմայով. «Հուսով ենք՝ այս հարցը կլուծվի առանց հակամարտության, եւ Իրանից դրական ազդակներ կան»: Այսինքն՝ պետք է հասկանալ՝ «հակառակ դեպքում կլինի հակամարտություն, որն Իրանին ձեռնտու չէ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։