Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝  նա ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների հանդիպմանը։