Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին

Մանրամասներ
ամն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական տրանշը կտրամադրի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես հայտարարեցի 100 միլիոն դոլար արժողությամբ մեկ այլ փոխանցման մասին»,- ասել է նա Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո։

Պենտագոնի ղեկավարը պարզաբանել է, որ նոր տրանշը ներառելու է հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, ինչպես նաև հակատանկային զինատեսակներ։

Նոյեմբերի 14-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս էր հայտնել, որ Հունգարիան շուտով ապաշրջափակելու է Կիևին հատկացվող 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության ութերորդ տրանշը։