ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է

Մանրամասներ
ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: