Բզեք դրանց․ Հերթական հումանիտար աղետն է սկսվում․ Մուրադյան

Մանրամասներ
զարուհի մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հերթական հումանիտար աղետն է սկսվում:

Մարդիկ, որ եկել են սեպտեմբերի վերջին ու ահավոր գներով տներ վարձել, որ փողոցում չմնան, հիմա սկսել են գյուղերում տուն փնտրել: Իսկ գյուղերում մնացել են դատարկ ավերակները․ երեկ վիդեո ուղարկեցին:

Պետությունը մի քիչ փող տվեց ու ձեռքերը լվաց:

Հյուրանոցներն ու պանսիոնատներն էլ են հանում փողոց մարդկանց:

Եթե իշխանության մեջ մարդ գիտեք, բզեք դրանց․ սենց ձև տալով, որ խնդիր չկա, ինչքա՞ն պիտի մնան:

Տոնական լույսեր են կախում, զարդարում կամուրջ ու փողոց որ ի՞նչ: Արա, գործ արեք, ծրագիր մշակեք, սկսեք բնակավայրեր կառուցել արագացված: 2020-ից պիտի կառուցեիք, որ հիմա 150000 չլինեին, այլ գոնե կեսը»