Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին գործարքը կիրականացվի մինչեւ 2019 թվականի վերջը: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, գրում է ՌԲԿ-ն:
«Մինչեւ այս տարվա վերջ մենք կավարտենք բոլոր մատակարարումները», - ասել է ԱՄԷ-ում IDEX-2019 ցուցահանդեսին մասնակցող Չեմեզովը:
2017 թ. դեկտեմբերին Ռուսաստանը եւ Թուրքիամ 2.5 մլրդ դոլար արժողությամբ չորս C-400 դիվիզիոնների մատակարարման մասին համաձայնագիր էին կնքել: Մեկ տարի անց հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Թուրքիային առաջարկել է 3.5 միլիարդ դոլարով իր Patriot համալիրները գնել:
0Comments