Hteq-ը գրում է ՝ Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայութունների համար։
Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել է հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։
Կայքը փորձել է պարզել, թե ինչ ընթացակարգով է իրականացվել պետական այս գնումը, պարզվել է, որ հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments