«Մայրենի» դասագրքի էջերի գունաբաժանումը ճիշտ ադրբեջանական դրոշի գույներն են. Դուք փորձանք եք էս երկրի համար․ Արմեն Եղիազարյան․ ՖՈՏՈ

Մանրամասներ
մայրենի դասագիրք

ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր պատահական նկատեցի, որ երեխաների 2-րդ դասարանի «Մայրենի» դասագրքի էջերի գունաբաժանումը ճիշտ ադրբեջանական դրոշի գույներն են, չնայած հետո իմացա, որ այս թեման էլի է արծածվել։

Հիմա ուզում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոդաբաշխ բացատրի սրա նպատակը ու ինչի չի դրա փոխարեն մեր եռագույն դրոշի գույները։

Իսկ եթե սա մեկնաբանի` որպես վրիպակ, դա պարզապես ցույց կտա, թե էս նախարարությունն ինչ կարգի անփույթ ու տգետավարի է խմբագրել ու գրաքննության ենթարկվել երեխաների դասագրքերը, որ 2-րդ դասարանի մայրենի լեզվի դասագիրքը մեր եռագույնի փոխարեն գունանշված է Ադրբեջանի դրոշով։

Դուք փորձանք եք էս երկրի համար»։

1

1