Հայաստանը կհայտնվի սրտացավների ձեռքում... մենք ձեր հետևից գալու ենք..., լավ մտածեք ինչ է ձեզ սպասելու

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան

Աշխարհակարգը չի կարող փոխվել առանց Մերձավոր Արևելք-ում ուժային բալանսի փոփոխության...

Իսկ այնտեղ այն, ինչ հողի վրա է, նույն չափ հողի տակ է՝ բառիս բուն ու փոխաբերական բոլոր իմաստներով:

Արևմուտքը երբեք չի հասկացել ու չի հասկանա ինչ է Արևելքը և Իրանը. Արևմուտքը աշխարհը առաջարկ-պահանջարկի, դիրքերից են դիտում, իսկ Արևելքը խտություն ու խորություն է...

Արաբը 9-10 երեխա է ունենում, որ նրանց մի մասը զոհի հանուն պետություն ունենալու ու հավատքի... դա քաղաքակրթական, կենցաղային ու մարդկային, բարոյականության իրողություն է:

Շատերը դա չեն հասկանում. իրականում դա բարդ է հասկանալը, բայց մարդը իրողությունների դեմ պայքարի իր սուրբ զոհողության մոդելն է մշակել ու ապրում է այդ իրողությամբ, երբ նաև իր տղա ձագը, ամեն Աստծո օր քար է նետում Իսրայելցի զինվորի վրա ասելով՝ սա մեր հողն է, մենք ձեզ էստեղից վտարելու ենք:

Սա փաստ է, երբ անգամ 10 տարեկան երեխեն հողի համար պայքարի մարտիկ է, ոչ ՔՊ-ական աղբ, որ հանձնելու, ստրուկ լինելու ու հարճ դառնալու մղում ունի:

Մինչդեռ հրեան՝ որպես տեխնոլոգիական պետություն, ուժային բալանս է թելադրում արաբներին՝ իր մեջ ամփոփելով արևմտյան շահի ու սեփական գոյության ապահովման մոդելը, որտեղ առանցքայինը ուժի իրողությունն է ընդդեմ բոլորի:

Հրեան հիմար չէ, պատմության դասերը բոնուսով է սերտել, և արել ավելին՝ քան պետք է: Հրեան պետություն ունենալու համար սեփական ազգին է զոհաբերել ու հասել է պետություն ունենալու իր նպատակին:

............

Եվ միայն աղբը և աղբից սերողը կարող է սեփական պետությունը, հայրենիքը հանձնել հակառակորդներին:

Հայաստանը, կամ այն ինչ նրանից կմնա, կհայտնվի սրտացավների ձեռքում..... մենք ձեր հետևից գալու ենք... Կանադայում, Ուրուգվայում, թե Մոնակոյում լինի...

Գալու ենք որոշ հարցերի պատասխաններ ստանալու)) երբ դուք, սովորական արևոտ օր, ասեքն, Կրակովում դուրս գաք նպարեղենի խանութից ու քայլեք դեպի ձեր տուն, կամ աշխատավայր ...

Հայաստանում կամ Հայաստանից դուրս Ստվերները ճակատագրեր ու պատմություն են կերտում ... լավ մտածեք ինչ է ձեզ սպասելու:

Ալեն Ղևոնդյան