Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային տեսլականում Հայաստանը մոտավոր այսպիսի տեսք ունի․ թյուրքագետ

Մանրամասներ
քարտեզ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայաստանի դե-ֆակտո կառավարության գիծը պաշտոնապես Թուրքիայի հետ մերձեցումն է։ Այդ մասին փաստացի երեկ էլ հայտարարվեց՝ Wall Street Journal-ին դե-ֆակտո վարչապետի տված հարցազրույցով։

Իմաստ չեմ տեսնում անդրադառնալ դրան։ Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային տեսլականում Հայաստանը մոտավոր այսպիսի տեսք ունի, իսկ սա էլ կից քարտեզի բացատրությունը Հայաստանի դե-ֆակտո վարչապետի գործընկեր Ի. Ալիևից.

«Վստահ եմ, որ կգա օրը, և Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։ ․․․ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է, դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, մեր պատմությամբ։…

Վստահ եմ, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը դա կանի ադրբեջանական պետության աջակցությամբ»»։