Ստամբուլի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իսրայելի դեմ Էրդողանի հայտարարություններից հետո

Մանրամասներ
էրդողան

Չորեքշաբթի Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքը որոշ ժամանակով ընդհատվել է առևտրի ավտոմատ անջատման համակարգի ակտիվացման պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ BIST100 բորսայի հիմնական ինդեքսն ընկել  է 5%-ով, հայտնում է Sözcü հեռուստաալիքը։

Փորձագետները բորսայի աշխատանքի  դադարեցումը կապում են Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նույն օրը խորհրդարանում Իսրայելի դեմ արած կոշտ հայտարարությունների հետ։ Նա նաև հայտարարել է թուրք պաշտոնյաների բոլոր ծրագրված այցերը Իսրայել չեղարկելու մասին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով։

Հեռուստաալիքը նշում է, որ բորսայում ավտոմատ անջատման համակարգը գործարկվում է նաև այն դեպքում, երբ BIST100 ինդեքսը կտրուկ իջնում ​​է 5-7%-ով, որպեսզի նվազագույնի հասցվի ներդրողների կորուստները «խուճապային գործարքների» պատճառով։