Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքին խոսքով հանդես եկավ և միասնության աղոթք հնչեցրեց առ Աստված:
Նրա խոսքով՝ մենք տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դա հրամայական է այժմ:
«Հիմա մարդու սիրտը տխուր է, հոգին փոքր-ինչ հեռացած մարմնից, այս պահին մեր ներսը միայն ու միայն կխաղաղացնի Տիրոջ հանդեպ մեր աղոթքը:
Այս աղոթքը պետք է դառնա միասնության աղոթք՝ ընդունելու մեր քույրերին և եղբայրներին մեր սրտին և մտքին համահունչ, որպեսզի նրանք զգան, որ ոչ միայն հայը հային, եղբայրը եղբորն ընդունում է զուտ նյութական օգնություն ցուցաբերելու համար, այլ՝ սրտակից է իրեն: Սա է ամենամեծ ջերմությունը, որ մենք կարող ենք փոխանցել մեկս մյուսին»,–ասաց հոգևորականը և աղոթք հնչեցրեց:
0Comments